22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լավ հիշիր Նիկոլ, հոկտեմբերի 19-ից սկսած բոլոր զոհերն ու վիրավորները, գերիներն ու անհետ կորածները քո խղճին են․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Պատասխանատու վարչապետը չի գոռում Արցախը Հայաատան է եւ վերջ ու հրաժարվում հոկտեմբերի 19-ին Պուտինի  պատերազմը դադարեցնելու առաջարկից։
Նիկոլ Փաշինյան,ինչու՞ նոյեմբերի 9-ի փոխարեն հոկտեմբերի 19-ին չստորագրեցիր զինադադարը։
Նիկոլ Փաշինյան,դու՝ ու՞ր,պատասխանատվությունն՝ու՞ր։
Ասում ես ՝ինքդ քո վրա պատասխանատվություն ես վերցրել ու ստորագրել նոյեմբերի 9-ի զինադադարը։
Իրո՞ք։
Բա որ հոկտեմբերի 12-ին քեզ ՝ՀՀԿ-ի անունից 15-20 հոգու ներկայությամբ հորդորեցի դիմել ՌԴ-ին ու կանգնեցնել պատերազմը,ինչու՞ չարեցիր։
Ինչու՞  Չապայեւի նման գլուխդ տնկած էդ տղերքին մահվան ուղարկեցիր,լավ իմանալով,որ հաղթելու շանս չկա։
Ինչու՞ հոկտեմբերի 19-20-ին մերժեցիր Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկը,որի համաձայն նույնիսկ Շուշին էր մնալու «հայկական վերահսկողության տակ»։
Ինչու՞ նոր տարածքային ու մարդկային կորուստներ պատճառեցիր հայությանը։
Լավ հիշիր Նիկոլ, հոկտեմբերի 19-ից սկսած բոլոր զոհերն ու վիրավորները, գերիներն ու անհետ կորածները քո խղճին են։
Դու ես ասել,որ հաղթելու շանս չկա ու դա ասել ես հոկտեմբերի 19-ին,բայց հրաժարվել ես կանգնեցնել պատերազմը։
Ավելին,հաջորդող օրերին էլ «հաղթելու ենք» էիք գոռում։
Նույնիսկ 2020 -ի  նոյեմբերի 9-ի երեկոյան անամոթաբար գրեցիր՝ «Շուշիի համար մարտերը շարունակվում են»։
Ու աձսքանից հետո եկել ԱԺ ամբիոնից քեզ պատասխանատու գործիչ ես ձեւացնում։
Ու՞ր էր պատասխանատվությունդ,  երբ գոռում էիր ՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։
Ու՞ր…երեւի Անկարայի ու Բաքվի կուլուարներում»։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ