30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

“Ում ձեռքի գործն էլ, որ լինի Աստծո առաջ պատասխան է տալու”. Լուսինե Աղաբեկյան. loveyou.am

Այսօր համացանցն իրար խառնած այն լուսանկարը, որում համեմատության էր առնված հայազգի երգչուհի Լուսինե Աղաբեկյանն ու  Եվրոտեսիլ 2014 մրցույթի՝ ավստրացի մասնակից Կոնչիտա Վյուրստը, իրականում տարածվել էր կեղծ օգտատեր՝ ոմն Արսեն Գրիգորյանի կողմից, տեղեկացնում է LoveYou.am-ը:

Հայկական կայքերն ակտիվորեն տարածեցին լուսանկարն, այդպիսով չմտածելով, որ  նրանք, ովքեր  փորձում էին վարկաբեկել Լուսինեին, ի վերջո հասան իրենց ուզածին: 

LoveYou.am-ը զրուցեց երգչուհու հետ, փորձելով   իմանալ նրա կարծիքը լուսանկարի եւ նրա հեղինակի մասին, սակայն Լուսինեն չափազանց վիրավորված պատասխանեց.

«Պարզապես հիմարություն է, հային ոչ հարիր արարք: Իսկ այժմյան կայքերն էլ առանց  գիտակցելու՝ դա դիմացիցին կվիրավորի, թե կբարձրացնի, անմիջապես տարածում են ողջ համացանցով»:

 Իսկ այն հարցին, թե  կան մարդիկ, ովքեր փորձում են ինչ-որ կերպ վնասել երգչուհուն եւ կա արդյոք մեկը, ում  ինքը կասկածում է, Լուսինեն պատասխանեց.

«Ինքներդ  կարող եք նայել այդ էջը: Միայն մի բան գիտեմ, ում ձեռքի գործն էլ որ լինի, Աստծո առաջ պատասխան է տալու»: 

Զրուցեց՝    ՆազելիԳրիգորյանը

LoveYou.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ