Վանաձորում երիտասարդ կինը միանգամից 7 երեխա է ունեցել. Lorinews.am
Lorinews.am-ի տեղեկություններով այս գիշեր՝ ժամը 04:00-ի սահմաններում Վանաձորի ծննդատանը 32-ամյա կինը լույս աշխարհ է բերել միանգամից 7 երեխայի՝ 4 տղա և երեք աղջիկ: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատել են Վանաձորի ծննդատնից, նշելով, որ երեխաները լույս աշխարհ են եկել կեսարյան հատման ճանապարհով, նրանց ու մոր վիճակը կայուն է: Երեխաներից ամենափոքրը 1.700 կգ է կշռում, ամենամեծը՝ 2.100:
Բժիշկները դեռ շոկի մեջ են, քանի որ ըստ նրանց նման դեպքի իրենք ականատես դեռևս չեն եղել:
Հավելենք, որ մեր տեղեկություններով ընտանիքը բացի այս ուներ արդեն ևս 3 երեխա: Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը այսօր արդեն նրանց կհանձնի բնակարանի բանալիները
Շարունակությունը` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: