Լոնդոնի այգիներից մեկում 2 մետրանոց ոզնի է հայտնվել
Լոնդոնի այգիներից մեկում հսկայական ոզնի է հայտնվել: Այն ունի 5.4 մ երկարություն, 3.6մ լայնություն, իսկ բարձրությունը անցնում է 2 մետրից:Քաղաքի տարբեր թաղամասերից մի շարք երեխաներ են գալիս Clapham Common այգի` ոզնուն տեսնելու:
Բոլորը զարմանում են, երբ տեսնում են, որ ոզնին ընդամենը արձան է` փշերի փոխարեն երկար, բարակ փայտերով: Հսկայական ոզնու քանդակը ստեղծելու համար հեղինակներից պահանջվել է երկու ամիս: Քանդակը ստեղծվել է Մեծ Բրիտանիայում անհետացման եզրին կանգնած ոզնիների վրա ուշադրություն հրավիրելու համար:
Կկարողանա արդյոք հսկա ոզնին պաշտպանել իր անհետացող ցեղը, դեռ հայտնի չէ, սակայն այն, որ քանդակը դարձել է հայտնի և դեպի Լոնդոն է ձգում զբոսաշրջիկներին, դա փաստ է: