08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կառավարությունը մերժեց պետության հաշվին «իշխանական կայֆեր» չանելու կարգավորումը. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կառավարությունն այսօր մերժեց իմ օրենսդրական նախաձեռնությունը՝ վարչապետին տրամադրված ինքնաթիռի եւ ուղղաթիռի օգտագործումը կանոնակարգելու մասին։

Օրենքի նախագծով առաջարկում էի, որ ՀՀ վարչապետին տրամադրված ինքնաթիռից և ուղղաթիռից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանի ՀՀ կառավարությունը:

Նաև առաջարկում էի, որպեսզի այդ փոխադրամիջոցներից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից օգտվելու մասին տեղեկությունները հրապարակվեն օգտվելու փաստից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնական ինտերնետային կայքում:

Հրապարակումները պետք է պարունակեն տեղեկություններ օգտագործման նպատակի, օգտագործող անձանց ցանկի և պետական բյուջեից հատկացված գումարի չափի մասին:

Մերժեց առավել թափանցիկ աշխատելու հնարավորությունը։ Մերժեց աննպատակ բյուջետային ծախսեր չանելու առաջարկը։ Մերժեց մամուլում պարբերաբար հրապարակվող սկանդալներից խուսափելու մեխանիզմը։ Մերժեց պետության հաշվին «իշխանական կայֆեր» չանելու կարգավորումը»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ