05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կառավարությունը մերժեց Արմեն Աշոտյանին

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագծի մասին նածագիծը, որը կառավարություն էր ներկայացրել ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Աշոտյանի ներկայացրած նախագծով առաջարկվում է այն իրավակարգավորումը, ըստ որի՝ վարչապետին է վերապահված իրեն սպասարկելու նպատակով հատուկ սարքավորված ինքնաթիռից ու ուղղաթիռից պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանելու լիազորությունը վերապահվի կառավարությանը:

Արտակ Զեյնալյանն ասաց, որ առաջարկվում է նաև նախատեսել վերոնշյալ սպասարկումից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից օգտվելու նպատակի, օգտագործող անձանց ցանկի ու պետական բյուջեից հատկացված գումարի չափի մասին վարչապետի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվի որոշակի տեղեկություններ:

«Մենք առաջարկում ենք, որ պատասխանվի՝ նպատակահարմար չէ: Մենք գտնում ենք, որ վարչապետին վերապահված ուղղաթիռի ու ինքնառիթի սպասարկման կարգը ճիշտ կլինի, որ հաստատի հենց ինքը՝ վարչապետը», – ասաց Զեյնալյանը:

Նա առաջարկեց բացասական եզրակացություն տալ նախագծին:

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն էլ ասաց, թե ուզում է իր զարմանքն արտահայտել Աշոտյանի առաջարկի կապակցությամբ:

«Շատ հարգարժան պարոն Աշոտյանը բազմաթիվ տարիներ ուներ այս շտկումն ու թափանցիկության աստիճանը ապահովելու համար, բայց, ոնց որ թե, բաց է թողել այդ հնարավորությունը, ինչի համար ափսոսում եմ, հատկապես, պարոն Աշոտյանի դեպքում, ով բազմիցս աչքի է ընկել ազգային անվտանգության, պետական անվտանգության մասին հոգածությամբ լեցուն զանազան ելույթներով», – ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ