15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Սյունիքում էր Նիդերլանդների ավագ խորհրդատուների կազմակերպության Հայաստանյան ծրագրերի ղեկավարը

   ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հյուրերն այս անգամ  Նիդերլանդների ավագ խորհրդատուների կազմակերպության Հայաստանյան ծրագրերի ղեկավար Լուիդ Կալֆիկենսին էր:

  Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանում նիդերլանդական կազմակերպության՝ գործունեության նպատակների, խնդիրների եւ հիմնական ուղղությունների հետ կապված հարցեր:

   Լուիդ Կալֆիկենսը ներկայացրեց իրականացվող ծրագրերի մանրամասները: Նշվեց, որ կազմակերպությունը գործունեություն է ծավալում աշխարհի 70 երկրներում, իսկ Հայաստանում իրականացնում է 60 ծրագիր՝ տարբեր բնագավառներում:

   Անդրադարձ եղավ նաեւ մարզի տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործման հնարավորություններին, այդ թվում մարզի տարբեր ծրագրեր իրականացնելու եւ փոխգործակցությանն, ինչպես նաեւ որոշ ծրագրերի մանրամասներին առնչվող հարցերի:

Մարզպետ Վ. Հակոբյանը գոհունակություն հայտնեց հանդիպման եւ փոխգործակցության համար եւ նշեց, որ կարվեն գործնական քայլեր մարզի գյուղատնտեսության, մասնավորապես, ջերմոցային մշակաբույսերի, քարի վերամշակման եւ մարզի տնտեսության համաչափ զարգացման ուղղությամբ:

  Մարզպետը կարեւորեց կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի մասին հանրային իրազեկումը, ինչը հնարավորություն կընձեռի արդյունավետ լուծումներ գտնելու փոքր եւ միջին բիզնեսի աջակցմանն ուղղված ձեռնարկումներում:

Այս մասի տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանի կայքը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ