02 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

Ուկրաինան արձագանքել է Հայաստանի եւ Բելառուսի դիրքորոշմանը

Մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Հայաստանն ու Բելառուսն այն երկրների ցանկում էին, որոնք դեմ քվեարկեցին Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձեւին:

Այդ կապակցությամբ Ուկրաինայի ԱԳՆ-ում տեղեկատվական քաղաքականության բաժնի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը հայտարարել է, որ իրենք հաշվի կառնեն Հայաստանի եւ Բելառուսի դիրքորոշումը, գրում է news.liga-ն:

“Ուկրաինային տխրեցրել է Հայաստանի եւ Բելառուսի դիրքորոշումը: Պետք է հաշվի առնենք այդ դիրքորոշումը, երբ որոշումներ ընդունենք այդ երկրների հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ»”- հայտարարել է Պերեբիյնիսը:

Նա նաեւ նշել է, որ Ուկրաինան հաշվի է առնում այն հանգամանքը, որ այդ երկրների քաղաքական ղեկավարները չեն արտահայտում միլիոնավոր հասարակ քաղաքացիների` հայերի ու բելառուսների կարծիքը:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ