5 կանոն նրանց համար, ովքեր խիզախում են
Որոշ դեպքերում տարբեր սեռերի ներկայացուցիչների միջեւ ընկերությունը վերածվում է ավելիին: Բայց պետք է իմանալ, որ որոշ կանոնների պահպանման դեպքում «ընկերական սեքսը» կարող է ընդունելի լինել ու չի վնասի ձեր ընկերությանը:
- Կանոն առաջին` մի սիրահարվեք: Սերը մի քանի տարի կարող է տեւել, իսկ իսկական ընկերությունը հավերժ է:
- Կանոն երկրորդ` սկանդալներ մի սարքեք: Ընկերները միմյանց կյանքը թեթեւացնելու, եւ ոչ թե բարդացնելու համար են: Սեքսով զբաղվելը դրան չի խանգարում:
- Կանոն երրորդ` մի խառնվեք նրա անձնական կյանքին: Եթե ձեր ընկերն այլ աղջկա է սիրահարվել ու ձեզնից խորհուրդներ է հարցնում, մի խանդեք նրան:
- Կանոն չորրորդ` պաշտպանվեք: Պաշտպանվել պետք է միշտ: Իսկ «ընկերական սեքսի» ժամանակ` առավել եւս: Հղիությունն այստեղ բացարջակ անցանկանալի է:
- Կանոն հինգերորդ` հստակություն: Սիրախաղերը լավ են, բայց ոչ ընկերների միջեւ: Այս դեպքում լավագույն տարբերակը հնարավորինս հստակ լինելն է: