Քադիրովն իր վրա է վերցրել հայ ֆուտբոլիստի բուժման բոլոր ծախսերը
Չեչնիայի նախագահ եւ ”Թերեք” ֆուտբոլային ակումբի պատվավոր նախագահ Ռամզան Քադիրովը գլխուղեղի քաղցկեղով հիվանդ հայ ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանի վիրահատության բոլոր ծախսերն իր վրա է վերցրել: Քադիրովը այդ մասին տեղեկացրել է Instagram-ի իր էջի միջոցով եւ խնդրել դադարեցնել 19-ամյա ֆուտբոլիստի բուժման համար իրականացվող դրամահավաքը: Չեչնիայի ղեկավարը հայտնել է, որ ապաքինվելուց հետո Սիմոնյանը հանդես կգա ”Թերեքում” եւ կկնքվի պայմանագիր:
Հիշեցնենք, որ Գրիշա Սիմոնյանի բուժման համար արդեն իսկ հավաքվել էր 3.3 մլն ռուբլի: Բուժման համար անհրաժեշտ է 5 մլն ռուբլի: