30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սեռական դաստիարակությունը միայն սեքսից խոսելը չէ. սեքսապաթոլոգ

Գարնանը սեռական որոշ խանգարումներ սրվում են: այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում ասաց բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Դրա պատճառը, ըստ նրա, գարնանն օրգանիզմի դիմադրողականության նվազումն է, վիտամինների պակասությունը, անկայուն եղանակը, ինչն էլ հանգեցնում է սեռական ֆունկցիաների նվազման, սեռական առողջության պասիվացման:

“Գարնանը նկատվում է նաև նևրոզների ու դեպրեսիաների սրացում, որոնց հետևանքով դարձյալ սեռական վիճակը վատթարանում է: Բացի այդ, իմունիտետի անկման հետևանքով գլուխ են բարձրացնում սեռավարակները”,- ասաց նա:

Վ. Շահրամանյանը նշեց, որ գարնանը արևի ճառագայթների պակասի հետևանքով օրգանիզմում պակասում է D վիտամինը, ինչն էլ բերում է սեռական ցանկության նվազման:

Գարնանը սրվում են նաեւ սեռավարակները.

«Սեռավարակները հաճախ կարող են չարտահայտվել, սակայն անում են իրենց սև գործը: Սեռավարակները հիմնականում արտահայտվում են անհարմարավետության զգացումով, քոր, ծակոց, կարմրում եւ այլն»,- ասաց բանախոսը:

Բժիշկը խորհուրդ է տալիս անպայման դիմել մասնագետի` հաղթահարելով «ճակատագրական ամոթխածությունը»:

Խոսելով երեխաների սեռական դաստիարակության խնդրից` բանախոսը նշեց, որ այն իրականում մարդու ընդհանուր դաստիարակության մաս պետք է կազմի: Նրա խոսքով` ծնողները ցանկանում են, բայց չգիտեն, թե որտեղից սկսեն սեռական դաստիարակությունը:

«Երբ նրանք իմանում են, որ սեռական դաստիարակությունն իրականում սեքսից խոսելը չէ, այլ շատ ավելի խորը երեւույթ, ցանկանում են, որ իրենց երեխաները ստանան սեռական դաստիարակություն»,- ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ