16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Կհատվե՞ն եղեւնիները.sosi-tv.com

Բավականին երկար ժամանակ է ինչ կապանցիների սիրված վայրերից մեկը պատված է շինարարական ցանկապատով։ Ինչպես տեղեկացնում է մարզային sosi-tv.com-ը, նախագծողները խոստացել են, որ այն կապանցիներին կներկայանա յուրովի։ Կապանի փոխքաղաքապետ Ռուդոլֆ Սարգսյանի խոսքով այստեղ շուտով կսկսվեն շինարարական աշխատանքները, սակայն նախքան դա անհրաժեշտություն առաջացավ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ հետ համատեղ քննարկել, արդյո՞ք կարիք կա հատել զբոսայգու եղեւնիները։

Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանի խոսքով մասնագետների հետ քննարկումից պարզվել է, որ ծառերը հիվանդ են, անհրաժեշտ է հատել ու այն փոխարինել նորով։

Բնապահպան Վլադիկ Մարտիրոսյանի խոսքով “թույա” տեսակին պատկանող այս եղեւնիները կանաչ շինարարության մեջ քիչ են օգտագործվում։ Այն ավելի հարմար է կենդանի ցանկապատերի համար եւ ընդունված չէ տնկել մայթերին։ Նրա կարծիքով եթե ծառերը չհատվեն, չենք կարող ունենալ այնպիսի հրապարակ, որը նախատեսված է նախագծով։ Համաչափություն չի լինի։ Բնապահպանը առաջարկեց նաեւ իր տարբերակը։

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ