Մոսկվայի “Երեւան պլազայից” մարդիկ տարհանվում են. ռումբի մասին հաղորդագրություն կա
Մոսկվայում գործող «Երևան Պլազա» առևտրի կենտրոնում տարհանման աշխատանքներ են տարվում պայթյունի վտանգի պատճառով, գրում է РИА Новости-ն:
Այս մասին Ռուսաստանի ՆԳՆ-ի Մոսկովյան վարչության մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Չորեքշաբթի անանուն հաղորդագրություն է ստացվել ոստիկանությունում Բոլշայա Տուլսկայա փողոցում գտնվող «Երևան Պլազա» առևտրի կենտրոնում պայթյունի վտանգի մասին:
Առեւտրի կենտրոնից շուրջ 1000 մարդ է տարհանվել, ոստիկանական շներն այս պահին ստուգում են կենտրոնի ողջ տարածքը: