08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ղրիմի գլխավոր դատախազի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հետախուզում է հայտարարել Ղրիմի նորանշանակ դատախազ Նատալյա Պոկլոնսկայայի նկատմամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը, գրում է РИАНовостиն:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարության տեղեկությունների համաձայն՝ Նատալյա Պոկլոնսկայայի անուն-ազգանունը, լուսանկարը և ծննդյան ամսաթիվը հայտնվել են “իշխանության մարմիններից թաքնվող անձանց” ցանկում:

 Նախկինում դատախազի պաշտոնակատարը հայտարարել էր, որ իր ենթակաները շարունակում են Ուկրաինայի գլխավոր դատախազությունից սպառնալիքներ ստանալ: 

Ավելի վաղ Կիևի դատարանը որոշում է կայացրել ձերբակալել Ղրիմի մի շարք պաշտոնյաների, որոնց թվում է հայտնվել նաև Պոկլոնսկայան:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ