08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ղրիմը ՌԴ կազմում ընդգրկելը դեռ որոշված հարց չէ. Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հաագայում  կայացող միջուկային անվտանգության գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ Ղրիմը Ռուսաստանի կազմում ընդգրկելը դեռ որոշված հարց չէ, քանի որ դա չի ճանաչում  համաշխարհային հանրության մեծ մասը, գրում է Росбалт-ը:

Բացի այդ, Օբաման նշել է, որ Ռուսաստանը ԱՄՆ ազգային անվտանգության առաջին սպառնալիքը չէ:

«Մենք Ռուսաստանի հետ պատերազմ չենք վարի, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանը չի մեկուսացվի: Ռուսատանն այսօր ավելի մեկուսացված է, քան հինգ տարի առաջ՝ Վրաստանի հետ պատերազմի ժամանակ»,- ասել է ԱՄՆ նախագահը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ