11 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչպես է սպանվել Սաշա Բելին. համացանցում տեսանյութ է հայտնվել /վիդեո/

Նախօրեին հայտնի դարձավ, որ սպանվել է ազգայնական “Պրավի սեկտոր”-ի անդամ Ալեքսանդր Մուզիչկոն` Սաշա Բելի մականվամբ: Ավելի ուշ պարզ է դարձել, որ նա սպանվել է ձերբակալման ժամանակ, տեղեկացնում է Интерфакс-ը:

Ուժային կառույցները տեղեկատվություն տարածեցին, որ ազգայնականը ձերբակալման ժամանակ չի սպանվել, այլ ինքնասպան է եղել:

Սակայն “Պրավի սեկտորի” ակտիվիստները հայտարարել են, որ Բելին սպանվել է, ավելին, նրանք խոստացել են այս սպանության համար վրեժ լուծել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովից:  “Պրավի սեկտորի” առաջնորդ Դմիտրի Յարոշը անմիջապես պահանջել է Ավակովի հրաժարականը:

Այժմ համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երեւում է, թե ինչպես են “Պրավի սեկտորի” ակտիվիստները հանգստանում “Տրի կարասյա” սրճարանում, երբ  ոստիկանության մեքենան գալիս է, ու ոստիկանները նրանց պահանջում են տեղից չշարժվել: Անձամբ Սաշա Բելին այդ պահին փախչում է եւ կորչում տեսախցիկի օբյեկտիվից: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ