23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

1915 թվականին մեզ տարան ֆիզիկական կործանման, իսկ 2018 թվականին մեզ տանում են բարոյական կործանման. Տեր Կոմիտաս

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Կարապի լճի մոտ տեղի ունեցավ հանրահավաք՝ ի պաշտպանություն Ավանդական ընտանեկան արժեքների և ի դեմ՝ հասարակության այլասերվածության ու ազգային արժեքների պղծման:

Հանրահավաքին մասնակցում էին հայ մարդու ճակատագրով մտահոգ մի շարք քաղաքացիներ և  հոգևորականներ:

«Ես չեմ հասկանում մի բան, Քրիստոնեությունը հասցրել են մի այնպիսի մակարդակի, որ Քրիստոսի անվան տակ ԼԳԲՏ կոչված անորոշ խումբը հայտարարվում է քրիստոնյա: Ո՞ւր է այն հայ ժողովուրդը, որը երկիրն էր իմաստության: Ո՞ւր են տանում մեզ: 1915 թվականին մեզ տարան ֆիզիկական կործանման, իսկ 2018 թվականին մեզ տանում են բարոյական կործանման»,-հանրահավաքի ժամանակ իր ելույթում հայտարարեց  Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:

Տեր Կոմիտասը փաստեց՝ այս նոր երևույթը գալիս է մեր ավանդական երևույթի դեմ գործելու: 

Հիշեցնենք՝ 2018 թվականի նոյեմբերի 15-18–ը Երևանում կկայանա Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ–քրիստոնյաների 11–րդ ֆորումը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ