05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նոր Կառավարության հովանու տակ, «Նոր սերունդը» այլասերում է տարածում. Ցուցարարները նամակ փոխանցեցին Փաշինյանին (ֆոտո/տեսանյութ)

Վերջին ժամանակներում ԶԼՄ–ներում ակտիվ արծարծվում է Հայաստանում ԼԳԲՏ (լեսբուհիներ, հոմոսեքսուալիստներ, բիսեքսուալներ, տրանսվեստիտներ) հանրույթի համագումարի անցկացման հարցը։ Թեման քննարկվել է միայն լուրերի մակարդակով, մինչև որ հայտարարվեց, որ 2018 թվականի նոյեմբերի 15-18–ը Երևանում կկայանա Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ–քրիստոնյաների 11–րդ ֆորումը։

Այս իրադարձությունը չէր կարող անտարբեր թողնել հայ հասարակության ճակատագրով մտահոգ հասարակ քաղաքացիներին, հոգևորականներին, մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Լուրը այն միանգամից տարածվեց և բուռն արձագանք գտավ մարդկանց մեջ՝ հասարակական տարակուսանք առաջացնելով:

Այսօր Կարապի լճի մոտ տեղի ունեցավ հանրահավաք, ի պաշտպանություն Ավանդական ընտանեկան արժեքների և ի դեմ՝ հասարակության այլասերվածության ու ազգային արժեքների պղծման:

Պետք է նկատել՝ հանրահավաքին մասնակցում էին հասարակության ամենատարբեր ներկայացուցիչները, որոնց գերակշիռ մասը, սակայն, երիտասարդներն էին:

Հանրահավաքի մեկնարկին կազմակերպիչներից Արմեն Մինասյանը փաստեց՝ պետք է վերջ տալ մեր ազգային արժեքները, մեր երկիրը, և մեր ընտանիքը ապականող երևույթներին:

«Չգիտես ինչու մեր Կառավարությունը փոխանակ արգելի նման ֆոռումները, հովանավորում է դրանց  կազմակերպումը և աջակցում է նրանց: Այսօր մենք հավաքվել ենք այստեղ մեր Կառավարությունից պահանջելու՝ վերջ դնել նման այլասերումների տարածմանը»,-հայտարարեց նա:

Հանրահավաքին ներկա հոգևորականները նույնպես մտահոգ էին այս թեմայով և կիսում էին կազմակերպիչների կարծիքները: 

«Մեր ընտանիքի  հարատևության խնդիրը եղել է մեր միասնության մեջ և նման բաները խոցում են մեր սուրբ ընտանիքը: Տարիներ առաջ էլ կար նման բան, բայց այլ անվան տակ էր: Նրանց չհաջողվեց իրականացնել այդ շարժումը: Իսկ սա Նոր Հայաստան անվան տակ  նոր շարժում է՝ «Նոր սերունդ», որը օգտվելով առիթից փորձում է ամեն ինչ նորովի ներկայացնել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գեղամ Սարկավագ Ավետիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ