10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Քեսաբը թալանում եւ այրում են. սիրիահայ

Արաբագետ Արմեն Պետրոսյանն, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Քեսաբում տեղի ունեցող իրադարձություններից, ասել է, որ պետք է գործի դնել բոլոր միջոցները և աշխարհի հայության միջոցներով աջակցել Սիրիայում գտնվող մեր բոլոր հայրենակիցներին: Նա նշել է, որ հայության տեղահանությունը շատ հապճեպ է տեղի ունեցել, եւ մարդիկ չեն հասցրել իրենց հետ վերցնել առաջին անհրաժեշտության պարագաներ:

Նա նշել է նաեւ, որ Հայաստանը պետք է հույսը դնի իր և Սփյուռքի վրա, այլ ոչ թե միջազգային բարեգործական կազմակերծությունների վրա:

«Հայաստանի  նախագահի ուղերձում կար ենթատեքստ, որ Քեսաբի հարցում մեղավոր է Թուրքիան: Հուսալ, որ բարեգործական ընկերությունները շահագրգիռ կլինեն հայության նկատմամբ, սխալ է: Մենք ինքներս պետք է աջակցելու ձևեր գտնենք»,-նշել է նա:

Ասուլիսին ներկա սիրիահայ Վազգեն Մեսրոպյանն էլ նշել է, որ իր տեղեկություններով՝ 90 տոկոսով հայաբնակ Քեսաբում, որի բնակիչներն արդեն տեղահանվել են, թալան է սկսվել։

“Այսօր առավոտյան թուրքմենները տներն են ներխուժել, հայ ընտանիքների տներն են այրում, փշրում, ջարդում, իսկ ունեցվածքը բաց սահմանով տանում են Թուրքիա: Քեսաբը դատարկված է, բանակը հետ է քաշվել”,- ասել է նա:

Նա ասել է, որ Հայաստանի կառավարությունը և նախագահը պետք է կոնկրետ քայլեր անեն այս ուղղությամբ:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ