Անկուսակցական մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել
Արմավիրի անկուսակցական մարզպետ Գագիկ Միրիջանյանն աշխատանքից ազատման դիմում է գրել, որում մասնավորապես ասված է. «Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, հարգելի գործընկերներ, լինելով անկուսակցական՝ ԲՀԿ մանդատով նշանակվել եմ ՀՀ Արմավիրի մարզպետ:
Ելնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակից՝ այսօր աշխատանքից ազատման համապատասխան դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ցանկանում եմ նշել, որ պատասխանատվության շատ բարձր գիտակցումով եմ ընդունել Արմավիրի մարզպետի պաշտոնն ու արել հնարավորը Արմավիրի մարզի զարգացման և բնակչության կենսամակարդակի բարելավման համար (այդ մասին են վկայում ձեր ՝ բազմաթիվ երախտիքի խոսքերն ու բարեմաղթանքները):
Կարող եմ վստահաբար ասել, որ արդարացրել եմ իպաշտոնե ինձ վերապահված գործառույթների կատարումը: Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, համայնքապետեր, հարգելի գործընկերներ, համոզված եղեք, որ ի դեմս ինձ դուք ունեք լավ ընկեր ու բարեկամ, որը միշտ ձեր կողքին է լինելու` անկախ հանգամանքներից»: