14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Սենց էլ ապրում ենք. Ժողովուրդ

Ինչպես հիշում եք, Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո բուհերի ապակուսակցականացվելու, ինքնավար եւ ինքնակառավարվող հրամայականի մասին խոսեց եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եւ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Բայց արի ու տես, որ բուհերի կառավարման խորհուրդները շարունակում են մնալ կուսակցականացված։ Ավելին` նախւսրար Հարությունյանը բուհերի կառավարման խորհուրդներում ՀՀԿ-ականներին պարզապես փոխարինում է իր կուսակիցներով՝ ՔՊ–ականներով։

Մշակույթի ՔՊ-ական նախարար Լիլիթ  Մակունցը դառնալու է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հոգաբարձուների խորհուրդի նախագահ՝ Հասմիկ Պողոսյանի փոխարեն, Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհուրդի նախագահ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանին հնարավոր է փոխարինի առոդջապահության ներկայիս դարձյալ ՔՊ-ական նախարար Արսեն Թորոսյանը, եւ այսպես շարունակ։ Ամենայն հավանականությամբ, նախարարն այսպես է վարվում՝գիտակցելով որ կարող է ինքը կարճ ժամանակ պաշտոնավարի, եւ ուզում է դրանից հետո դառնալ ԵՊՀ ռեկտոր։ Ուստի Հարությունյանը փորձում է կամաց-կամաց իր համար ճանապարհ հարթել դեպի ԵՊՀ։ Ցավոք, այս ամենն անում է նախկին իշխանությունների գործելաոճով։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ