24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Երեւանի ավագանու ընտրությունների վերջին արդյունքները

Ժամը 00:50-ի դրությամբ ամփոփվել է շուրջ 130 ընտրատեղամասերի արդյունքները, որի համաձայն Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող 12 քաղաքական ուժերին տրված ձայները բաշխվել է հետեւյալ հերթականությամբ՝

«Իմ քայլը» դաշինք՝ 75 126 ձայն կամ 81,52 %

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն 6 093 ձայն կամ 6,61 %

«Լույս» դաշինք 4 696 ձայն կամ 5,01 %

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն 1574 ձայն կամ 1,67 %

«Երկիր ծիրանի» կուսակցություն 1340 ձայն կամ 1,42 %

«Երեւանցիներ» կուսակցությունների դաշինք 837 ձայն կամ 0,89 %

«Ժառանգություն» կուսակցություն 680 ձայն կամ 0,72 %

«Երեւանի հանրություն» կուսակցությունների դաշինք 655 ձայն կամ 0,69 %

Ռեֆորմիստների կուսակցություն 174 ձայն կամ 0,18 %

«Օրինաց երկիր» կուսակցություն 174 ձայն կամ 0,18 %

«Ժողովրդավարական ուղի» կուսակցություն 147 ձայն կամ կամ 0,16 %

«Հայք» կուսակցություն 143 ձայն կամ 0,15 %

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու իրավունք ուներ 848 հազար 343 քաղաքացի, որից մասնակցել է ընդամենը 370 323-ը կամ շուրջ 43 տոկոսը: Ի դեպ, Երեւանի ավագանու ընտրությունների անցողիկ շեմը կուսակցությունների դեպքում 6% է, դաշինքների դեպքում՝ 8 %: Այս պահի դրությամբ անցողիկ շեմը հաղթահարել են ընդամենը երկու քաղաքական ուժ՝ «Իմ քայլը» դաշինքը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, սակայն ավագանին պետք է ձեւավորվի առնվազն 3 քաղաքական ուժից։ Եթե ընտրական շեմը հաղթահարում է 2 ուժ, ապա երրորդը կլինի այն կուսակցությունը կամ դաշինքը, որի օգտին առավելագույն կողմ քվեարկած ձայներ կլինեն: Այսինքն՝ արդյունքների նման դինամիկայի դեպքում հնարավոր է, որ այդ երրորդ ուժը լինի «Լույս» դաշինքը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ