23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սա լուրջ հարված է ապագա քաղաքապետի լեգիտիմությանը

Մտահոգություններ ընտրությունների մասնակցության քանակական տվյալներից: Մասնկացել է ընտրական իրավունք ունեցողների 45 տոկոսից ոչ ավելին: Եթե հաղթող քաղաքական ուժը ձեռք բերի 50 գումարած մեկ, փաստացիորեն կստացվի, որ նա ձեռք է բերել իրականում ձայների 25 տոկոսից էլ պակաս: Սա լուրջ հարված է ապագա քաղաքապետի լեգիտիմությանը, որովհետև ներկա ընտրություններում արդեն հաղթել են տանը նստած անտարբերները, որոնց մեջ գերակշռում են երիտասարդները:

Մյուս մտահոգությունս կապված է երկրում առկա բնակչության իրական թվի հետ: Ինձ թվում է, որ երկար տարիներ քաղաքական նպատակներով միշտ կեղծվել է Հայաստանում ապրողների իրական թիվը: Արտագաղթածները 25 տարուց ավելի մնում են ընտրացուցակներում, որովհետև գրանցումից դուրս չեն գալիս և պահպանում են քաղաքացիությունը: Որքան էլ, որ ցավալի ու ամոթաբեր լինի, վերջ ի վերջո մենք պետք է իմանանք Հայաստանում ապրողների իրական քանակը: Եվ մեկ անգամ ևս կրկնում եմ նման ձևով քաղաքապետ ընտրելու բացահայտ աննպատակահարմարությունը:

Գարիկ Քեռյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ