24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ո՞վ կհաղթի ավագանու ընտրություններում. սոցհարցման արդյունքները

«GALLUP International association»-ը սեպտեմբերի 18-20 սոցհարցում է իրականացրել՝ կապված Երևանի ավագանու ընտրությունների հետ:

Լրագրողնեերի հետ հանդիպմանը  «GALLUP International association»-Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-Ի տնօրեն Արամ Նավասարդյանը նշեց, որ իրենք չեն կանխատեսում ընտրության արդյունքները,  այլ խոսում են կանխատեսումների մասին։

«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության հետազոտական բաժնի ղեկավար Գայանե Դաջունցտ արդյունքները ներկայացնելիս նախ նշեց, որ հետազոտության մեթոդը եղել է դեմ առ դեմ հարցումը, մասնակցել են 805 հոգի՝ Երևանի 12 վարչական շրջանից համամասնորեն։ Ըստ նրա՝ հետազոտության ընտրանքային սխալը 3,5 % է։

Հարցին՝ տեղյա՞կ եք արդյոք, որ նախատեսվում են Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններ, եթե այո, նշեք ամսաթիվը, հարցվածների 76.4 %ը պատասխանել է, որ տեղյակ է և նշել է ճիշտ ամսաթիվ, իսկ 19․1 %տ տեղյակ է, որ կայանալու են ընտրություններ, սակայն  դժվարացել է նշել ամսաթիվը։ Միայն 4․4 %ը տեղյակ չէ, որ Երևանում ավագանու ընտրություն է լինելու։

Նշեք այն կուսակցությունները, որոնք մասնակցելու են Երևանի ավագանու ընտրություններին հարցին, հարցվածները պատասխանել են․«Իմ քայլը» կուսակցությունների դաշինք  83.4 %, ԲՀԿ 70․7 %, «Լույս» կուսակցությունների դաշինք 28․3 %, «Ժառանգություն» կուսակցություն՝  27․3 %, ՕԵԿ՝ 26 %, ԵԾԿ՝ 24․8 %, ՀՅԴ՝ 19․3 %»,- ներկայացրեց նա։

Գայանե Դաջունցը  շարունակելով տեղեկացրեց, որ քաղաքացիներին եղել է հարց՝ նշեք, թե ովքեր են հանդիսանում Ձեր կողմից նշված կուսակցությունների առաջադրված Երևանի քաղաքապետի թեկնածուները։ Պատասխանները հետևյալն են․93․9 %ն իմացել է, որ «Իմ քայլ» դաշինքի թեկնածուն Հայկ Մարությանն է,  ԲՀԿ-ի թեկնածու Նաիրա Զոհրբյանին, ճիշտ են նշել հարցվածների 83․5 %ը։

Հարցման արդունքները  ցույց են տվել, որ  62․4 %ը հետևում է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին՝ 64․7 հեռուստացույցով, 24․9 %ը՝ ֆոսյբուքյան  էջով, 22․5 %ը՝ հանդիպումներ բակերում, համայնքում, 17․9 % ՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերներ, 8 %ը՝ բուկլետ կամ արտաքին գովազդ, 2․6 ռադիոյի  միջոցով։

Հարցին՝ ծանոթացե՞լ եք արդյոք քաղաքական կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների նախընտրական ծրագրերի հետ, հարցվածների 53․8 %ը  նշել է, որ ծանոթացել է։ Այստեղ հարկ ենք համարում նշել, որ խոսքը նրա մասին չէ, որ վերցրել ու ամբողջությամբ կարդացել են, հնարավոր է՝ որոշակի դրույթների հետ են ծանոթացել։ Թե ո՞ր կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի նախընտրական ծրագրին եք ծանոթացել պատասխանել  են․ 88․7 %ը նշել է « Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, 51․3 %ը՝ ԲՀԿ, 17․8 %ը՝ ԵԾԿ, 15․9  %ը՝ « Լույս» կուսակցությունների դաշինք»,- ասաց Գայանե Դաջունցը։

Ընտրություններին մասնակցության  հետ կապված հարցման արդյունքներն են հետևյալն են․ միանշանակ մասնակցելու են 72․9 %ը, ավելի շուտ մասնակցելու  է 13․7, ավելի շուտ չի մասնակցելու՝ 3․6 %ը, հաստատ չի մասնակցելու 8․7 %, իսկ 1․1 %ը դժվարացել է պատասխանել։

Դուք անձամբ ո՞ր կուսակցությանն եք պատրաստվում տալ Ձեր ձայնը հարցին պատասխանել են․ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք 60․6 %, ԲՀԿ՝ 9․2 %, «Լույս» կուսակցությունների դաշինքն՝ 3․4 %, ԵԾԿ՝ 1․3 %, «Ժառանգություն» կուսակցություն 1․1 %, ՀՅԴ՝ 0․8 %, ՕԵԿ՝ 0․7 %, «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքն՝ 0․7 %, «Ռեֆորմիստների» կուսակցություն՝ 0․4 %, «ժողովրդավարական ուղի» կուսակցություն և «Երևանցիներ» կուսակցությունների դաշինք՝ 0․4 %, «Հայք» կուսակցություն՝ 0․3 %։ Ունենք հրաժարվում եմ պատասխանել տարբերակը՝ 11․6 %, դժվարացել են պատասխանել 8․9 %ը։ Մենք ունենք ցուցանիշներ, որով, եթե հանում ենք, հրաժարվում եմ պատասխանել ու դժվարանում եմ պատասխանել տարբերակներն, ապա ստացում է, որ 76․3 «Իմ քայլը» կուսակցութունների դաշինքին, 11․6 %՝ ԲՀԿ, 4,3 %՝ «Լույս» կուսակցությունների դաշինքին»,- եզրափակեց Գայանե Դաջունցը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ