Օրակարգում է միջանկյալ տարբերակ կամ պատերազմ բանաձեւը. Իրավունք
Նախօրեին մեկնսւբանություններ պահանջող հերթական հայտարարությամբ հանդես եկավ վարչապետ Փաշինյանը: Խոսելով ԱՍՆ՝ ՄԱԿ֊ի գսւգաթաժողով մ՛եկնելու մասին՝ նա տեղեկացրեց. «Ես պետք է սեպտեմբերի 21-ին կամ 22-ին մեկնեի, սակայն ամեն ինչ հետաձգել եմ, որպեսզի քվեարկեմ ու նոր մեկնեմ»:
Եթե պարզվի, որ իրոք Փաշինյանը երեւանյան ընտրություններում իր մեկ ձայնի համար է հետաձգել ԱՄՆ մեկնելը, ապա դա առնվազն անպատասխանատու արարք կլիներ վարչապետի կողմից: Այն պարզ պատճառով, որ ՄԱԿ-ի գագաթաժողովներն այն կարգի միջոցառումներ են, որի կուլիսներում հնարավոր է բազում հանդիպումներ ունենալ ու պետության համար մեծ օգուտներ ստանալ: Եվ դրա հնարավորությունը մասամբ չեզոքացնելը հանուն տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների մեկ քվեի, անպատասխանատու համարելը դեռ մեղմ կլիներ: Բայց ասել, թե իրականում է Փաշինյանը հանուն իր այդ մեկ քվեի հետաձգել ամերիկյան այցը, միամտություն կլիներ: Համենայնդեպս հրապարակային շրջանառության մեջ կա երկու այլ վարկած եւս, որոնք շատ ավելի տրամաբանական են:
Առաջինը, որ այցի հետաձգման պատճառն այն է, որ Փաշինյանը փորձում է մինչեւ վերջին պահը ձեռքը պահել նախընտրական զարկերակի վրա՝ հաշվի առնելով անձամբ նրա համար այս ընտրությունների արտակարգ կարեւորությունը: Չբացառենք, որ ասվածի հետ միաժամանակ է գործում շրջանառվող երկրորդ վարկածը: Այն է՝ Փաշինյանն այցը հետաձգել է, քանի որ ԱՄՆ-ում, բացի ԱԱԿ-ի գագաթաժողովում «պտիչկա» ստանալուց, պարզապես անելու այլ բան չունի:
Այստեղ նախ հիշեցնենք, դեռ մոտ երկու-երկուսուկես ամիս առաջ հրապարակային շրջանառության մեջ մտավ այն տեղեկատվությունը, որ ակտիվ կազմակերպչական աշխատանքներ են ընթանում հենց այս գագաթաժողովի շրջանակներում՝ Թրամփ-Փաշինյան հանդիպման կազմակերպման համար: Այնուհետեւ, երբ հայտնի դարձավ, որ անգամ որոշ սենատորների է հաջողվել համոզել լծվել այդ հանդիպման կազմակերպման գործին, արդեն ակնհայտ էր, որ Թրամփն այդ հանդիպումը չի հետաքրքրում, եւ այն հազիվ թե կայանա: Ապա կեսբերան խոսվեց, որ եթե ոչ Թրամփի, ապա գոնե փոխնախագահ Փենսի հետ հանդիպում կազմակերպելու փորձեր են արվում: Դրա հավանականությունը եւս փոքր քր գնահատվում, եւ ահա հիմա քլ հրապարակային շրջանառության մեջ են հայտնվել լուրեր, որ այդ հանդիպումը եւս չի կայանա:
Ավելին, որ անգամ կասկածի տակ ք ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի եւ պետքարտուղար Աայք Պոմպեոյի հանդիպման հնարավորությունը: Թե ինչու էր Փաշինյանի համար անհրաժեշտություն Թրամփի, ծայրահեղ դեպքում՝ գոնե ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումը, ի սկզբանե էլ դժվար չէր կռահելը: Նախ հայաստանյան «հեղափոխության» ֆոնին ինչպես մեր երկրում Եվրոպայի, այնպես էլ ԱՄՆ-ի պաշտոնական եւ ոչ պաշտոնական ներկայացուցիչները մի շարք գեղեցիկ խոստումներ հնչեցրին, որոնք սակայն գործնականում ոչինչ են, քանի դեռ չեն հաստատվել այդ աշխարհաքաղաքական ուղղությունների ղեկավարների կողմից: Այդ առումով, հիշեցնենք, լուրջ հուսախաբություն դարձավ նախ՝ Փաշինյանի բրյուսելյան հայտնի այցը, որի ժամանակ, ճիշտ է, նա հաջողացրեց անգամ Թրամփի ու նրա կնոջ կողքին լուսանկարվեր, սակայն գործնական նշանակություն դա չէր կարող ունենալ: Հուսախաբություն եղավ նաեւ կանցլեր Մերկելի հայաստանյան այցը, ապա Մակրոնի հետ փարիզյան հանդիպումը:
Եվ, արդյունքում, ստեղծվել է մի իրավիճակ, երբ անգամ ադրբեջանական լրատվամիջոցներն են չարախնդում, թե Արեւմուտքը ցուցադրաբար ձեռք է քաշել Փաշինյանից: Իհարկե դա բացահայտ կեղծիք է. ձեռք քաշելու համար նախ պետք է ձեռք մեկնած լինեին: Եվ հիմա հենց այդ փուլն է եթե Վաշինգտոնն ավելի վատ վարվի, քան Մերկելն ու Մակրոնը, այսինքն՝ հրաժարվի գոնե փոխնախագահի մասշտաբով հանդիպել Փաշինյանի հետ, ապա թե դա քաղաքական իմաստով ինչ կնշանակի, անգամ ասելու կարիք չկա:
Իհարկե, դրա մեղմ տարբերակը կլինի, որ, չնայած վատատեսական բոլոր սպասելիքներին, այնուամենայնիվ մի կարճատեւ հանդիպում լինի: Բայց քանի դեռ չկան հստակ գործնական պայմանավորվածություններ, այդ հանդիպումը ձեւականությունից զատ իրենից ոչինչ չի ներկայացնի: Եվ ահա Փաշինյանն էլ, հետաձգելով իր այցն ու Նյու Յորք մեկնելով այն պահին, երբ այնտեղ կլինեն առավելագույն թվով այլ պետությունների լիդերներ, այսինքն Թրամփի եւ Փեսնի ամենածանրաբեռնված պահին, ըստ էության, ակնարկում է, որ, սպասվածի պես, ԱՄՆ նախագահի եւ վտխնախագաահի հետ անգամ կարճատեւ հանդիպումն է խիստ կասկածելի: Ճիշտ է, մնում է նաեւ ՄԱԿ-ի կուլիսներում ամերիկյան պաշտոնյաներից մեկին բռնեցնելու, մեկ-երկու բառ վտխանակե-լու, լուսանկարվելու, եւ դա գոնե քարոզչական հարթակում օգտագործելու տարբերակը, բայց դե Թրամփի հետ նկար արդեն ունի, ու դա ի՞նչ տվեց:
ՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Նկատենք, այդ բացահայտ սառը վերաբերմունքի հետեւանքը միայն այն չէ, թե Փաշինյանն Արեւմուտքից ֆինանսական հոսքեր կստանա՞, թե ոչ: Խոսքն այստեղ առաջին հերթին քաղաքական համագործակցության մասին է, եւ ֆինանսականը, որպես կանոն, դրա բաղկացուցիչն է լինում: Այսինքն նորից գալիս ենք հին խնդրին մի փոքր նորացված ձեւակերպումներով: Այդ թվում ինչո՞ւ պետք է Թրամփը ցանկանա հանդիպել Փաշինյանի հետ, առավել եւս ֆինանսական հոսքեր հատկացնել, եթե մինչ այդ նույն Փաշինյանը բարեկամության ամենաջերմ երդումներն էր տալիս Պուտինին: Քանիցս ընդգծելու առիթ ունեցել ենք հատկապես այս գերշիկացած ժամանակահատվածում «եւ-եւ»-ի տարբերակը, որ, ասենք, ռուսներից զենք ու անվտանգություն ստանաս, իսկ ամերիկացիներից ֆինանսական հոսքեր, բացառվում է: Կամ այսպես, ուզո՞ւմ ես ամերիկյան ֆինանսական հոսքեր, ուրեմն պետք է Հայաստանում ռուսական ռազմաբազա չլինի: Անգամ ցանկանալու դեպքում Փաշինյանը կարո՞ղ է դա իրականացնել. դրա համար նախ պետք է երկրում ունենաս բացարձակ իշխանություն, որին հնարավոր է հասնել միայն խորհրդարանական արտահերթ ընտրությունների միջոցով ԱԺ-ն ձեռքը վերցնելու միջոցով: Իսկ մինչ այդ Արեւմուտքի դռները կմնան փակ:
Եվ մյուս աքսիոմային ճշմարտությունը. պետք է կարողանաս ԱԺ-ն վերցնել անցնելով գնացող վատթարացող, այսինքն օրեցօր վարկանիշ նվազեցնող տնտեսական իրողությունների միջով, եւ որ էլ ավելի էական է՝ աչքիդ առաջ ունենալով Արցախի գործոնը: Այն, որ այս պահին վերջնական լուծումը, որն ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին կտար հնարավորինս առավելագույն աշխարհաքաղաքա ինքնուրույնություն գործնականում հնարավոր չէ, հասկանում են բոլորը:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: