24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանը գիսաստղ է, որը շատ արագ այրվում է. երկրորդ նախագահի հարցազրույցը «Коммерсант»-ին

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Коммерсант» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ կներգրավվի քաղաքական գործընթացներում:

«Դա կարող է լինել կուսակցություն, կարող է լինել շարժում, կարող է լինել որոշ կուսակցությունների ակտիվ աջակցության տեսքով, կարող է անձնավորված կամ ոչ անձնավորված լինել… Կարելի է ասել, որ ես դեռ չեմ կողմնորոշվել: Այդ թվում այն բանի մասով, թե ինչ տեղի է ունենում: Չեմ կարծում, որ Հայաստանում որևէ մեկը գիտի, թե ինչ է տեղի ունենում»:

Նրա խոսքով՝ չորս ամիսը բավարար ժամանակահատված է՝ հասկանալու, թե որքանով են իշխանություններն իրավասու, ինչ արժեքների վրա են հիմնվում, և արդյոք կարող են համակարգային աշխատանք կատարել, և այդ ընթացքում նա հասկացել է, որ նոր իշխանությունը «քաոսային է, տնտեսական իրավիճակին չի տիրապետում, չունի գործողությունների հստակ ծրագիր:

«Կարծում եմ՝ Փաշինյանը զգացել է բողոքական տրամադրություններ և ժամանակին գործել, ինչն էլ հանգեցրել է իշխանափոխության: Դա տպավորիչ էր», – ասել է Ռ. Քոչարյանը` հավելելով, թե մարդիկ հոգնել էին նախկին իշխանություններից. 

«Հակառակ դեպքում հազիվ թե նման զանգվածային շարժում լիներ: Բայց գիտե՞ք, իշխանության հնարավոր է գալ պոպուլիզմի միջոցով. ժամանակակից պատմության մեջ շատ են նման օրինակները: Այդ իրավիճակներում հեշտ է իշխանության գալը և շատ ավելի բարդ՝ հեռանալը: Դու գալիս ես պոպուլիզմով, բայց պետք է արժանապատվությամբ հեռանալ: Չորս ամիսը ցույց է տվել, որ գրեթե բոլոր ոլորտներում շարունակվում են խնդիրներ կուտակվել: Եվ դա քաղաքականություն իմ վերադարձի պատճառներից մեկն է», – ասել է Հայաստանի երկրորդ նախագահը:

«Կա բավականին վառ առաջնորդ, սակայն պոպուլիզմի նրա անզուգական ձգտումը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Դա ինձ հիշեցնում է լատինաամերիկյան պոպուլիզմն՝ Ուգո Չավեսի ոճով: Եթե համեմատեք նույնականությունը, ապա դա շատ նման է, – նշել է Ռ.Քոչարյանը,- Փաշինյանը, գուցե, երկնաքար կամ գիսաստղ է, որը շատ արագ այրվում է»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ