23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Էս մարդը մանրից դառնում է մուտիլովկի աստվածը` բոլորից թաքուն վարչապետը գործից հանել է

«Երեկ ԱԺ-ում շատ հետաքրքիր մի դրվագ տեղի ունեցավ, որը ԶԼՄ-ները առանձնապես չլուսաբանեցին: Առհասարակ Էս վերջերս ԱԺ-ում ահագին հետաքրքիր բաներ են տեղի ունենում, բայց քանի որ դրանց լուսաբանումը կցրեր Փաշինյանի ամենակարողության միֆը, ըստ այդմ, լռեցվում են։ Երեկ քննարկվում էր քննիչ հանձնաժողովի ստեղծման հարցը: Հանձնաժողով որը պիտի քննի ԱԱԾ ու ՀՔԾ պետերի արդարադատությանը խոչընդոտելու հարցը:

Ոսկե Տնփեսա 2018 մրցանակին հավակնող Էդմոն Մարուքյանը անհրաժեշտ համարեց նշել, որ չի հասկանում ինչի համար է ստեղծվում քննիչ հանձնաժողովը: Մինչդեռ ես չեմ հասկանում ոնց ա էդ «Անողնաշարի» փոխարեն «Լույս» կոչված դաշինքը փորձելու Փաշինյանին ընդդիմություն ձևանալ: Ինչևէ, «Ելք» դաշինքի ոչ «Լույսական», այլ «Իմ քայլական» անդամները հերթով, իրենց «փայլուն» հռետորական և իրավաբանական գիտելիքները կիրառելով, փորձեցին համոզել, որ քննիչ հանձնաժողով պետք չէ, որ պետք չէ քննել ԱԱԾ ու ՀՔԾ պետերի ասածները և որ մեկ ա երկու ամսից լուծարվելու է ԱԺ-ն: Խրախճանքին միացավ ԲՀԿ-ն, ի դեմս Վահե Էնֆիաջյանի, ով գրեթե բառացիորեն ասաց՝ բա ինչու՞ Սերժի ժամանակ քննիչ հանձնաժողով չէիք ստեղում: (Տեսանյութը՝ ստորև)։

Մանրից կյանքի եկող ՀՀԿ-ն, ի դեմս Աշոտյանի, Շարմազանովի, Կոստանյանի և Արփինե Հովհաննիսյանի հոշոտեց իշխանավորներին հերթով ակնարկելով որ ԱԺ-ի լուծարումը մեղմ ասած օրակարգում չկա ու չի լինի մոտ ապագայում: Վերջում էլ Միհրան Հակոբյանը մի քանի հարց հնչեցրեց, որոնք մնացին անպատասխան: Նա հարցրեց՝ արդյոք պարզվեց, ովքեր էին ձայնագրել, ինչ կապ ունեին օլիգարխները, իրենց թիկնազորները և այլն: Վերջ ի վերջո Փաշինյանը, իր ակհայտ գերբեմականացված հիստերիայի ընթացքում, ընդամենը երկու ժամ ժամանակ էր տվել իրավապահներին այդ հարցերին պատասխանելու համար:

Հ.Գ. էսօր բոլորից թաքուն վարչապետը գործից հանել է իր աղանդավոր վարսավիր-ոճաբան օգնականին: Չէ ախր գործից էլ չի հանել է, այլ պարզապես ջնջել է տվել իր նշանակման մասին բոլոր փաստաթղթերը: Էս մարդը մանրից դառնում է մուտիլովկի աստվածը հայ արդի դիցաբանության մեջ։ Իմիջիայլոց, եթե պաշտոնյայի կողմից արդարադատությանը խոչընդոտելու համար 2-6 տարի սռոկ ա հասնում, ապա Ազգային Ժողովին պարտադրելու համար քրեական օրենսգրքի 301.1 հոդվածով 15 տարի սռոկ ա հասնում: Այս նուրբ իրողությունը մեր թրաշամանուկները պիտի հստակ գիտակցեն ու անեն այն, ինչի համար իրենց բերել են, կամ էլ հմիգվանից տաք շոր հավաքեն ու գողական պանյատներ սովորեն»:

Արթուր Դանիելյան

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ