24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արա Բաբլոյանի հայտարարությունը. ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարությամբ է հանդես եկել.

«ՀՀ Սահմանադրության 108-րդ և ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի համաձայն, ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը դիմել է ինձ՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի ու հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով: Այդ նպատակով հերթական նիստերի ավարտից հետո պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվում է ԱԺ արտահերթ նիստ: Քննիչ հանձնաժողովն ստեղծվում է իրավունքի ուժով, իսկ հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է ԱԺ որոշմամբ»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ