Սոնա Շահգելդյանը չի վճարի
«Բոլորի կարծիքը գնահատում եմ, հարգում եմ, ուղղակի այստեղ շոու բիզնեսը մեծ չէ, որ մի հատ էլ հարկեր վճարենք»,- գրել է երգչուհի Սոնա Շահգելդյանը` անդրադառնալով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հայտարարությանը, որ հայտնի երգիչ-երգչուհիները, օրինակ, հարսանիքների ժամանակ երգելով գումար են վաստակում, սակայն հարկ չեն վճարում:
Ասուլիսի ժամանակ Անանյանը նշել է, որ վերջին 25 տարիների ընթացքում օրենքով կա պարտադրված պայման, որ նրանք հարկեր վճարեն: