Աննա Հակոբյանի վարսավիրը՝ վարչապետի օգնական
Սեպտեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր օգնական է նշանակել: Վչապետ Փաշինյանը «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սոֆյա Նավասարդյանին նշանակել է վարչապետի օգնական:
Սոֆյա Նավասարդյանի մասին չկան հասանելի տեղեկությունները և շատերի համար անհասկանալի էր, թե ինչ խորհուրդներ պետք է տա նա վարչապետին և իր գործունեությունը, որ ոլորտին է վերաբերվելու:
Փակագծին հաջովեց պարզել իրականությունը, որը կարծում ենք շատերին պետք է զարմացնի: Սոֆյա Նավասարդյանը իրականում վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի անձնական վարսավիրն է:
Կառավարության մեր աղբյուրներն ասում են, որ Աննա Հակոբյանի վարսավիրը նշանակվել է այդ պաշտոնին, որպեսզի առավել հարմար լինի նրան տանել պաշտոնական ճամփորդությունների, որտեղ նա պետք է զբաղվի վարչապետի տիկնոջ վարսերի խնամքով:
Իհարկե շատ լավ է, որ մեր սիրելի վարչապետի տիկինը միշտ գեղեցիկ տեսք ունի և կունենա, բայց արժեր դրա համար մարդուն պետական պաշտոնի նշանակել:
Ի դեպ, Սոֆյա Նավասարդյանը ֆեյբուք սոցիալական ցանցում հանդես է գալիս Sofya Khudoyan անվամբ: