24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ես լինեի՝ չէի սպասի ո՛չ մայիսի 28-ին, ո՛չ սեպտեմբերի 21-ին…». Շանթ Հարությունյանը խոսեց համաներման անհրաժեշտության մասին

Վարդաշեն ՔԿՀ-ում մեկնարկել է Շանթ Հարությունյանի մամլո ասուլիսը: Շանթ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց վարչապետ Փաշինյանից արդարադատության նախարարության աշխատակազմից եւ լրագրողներից: Ապա խոսեց համաներման մասին:

«Հայաստանում այսօր 5 հազար կալանավոր կա, եթե իսկապես հեղափոխություն է արվել, առավել եւս անունը դրել են սիրո եւ հանդուրժողականության, անմիջապես  պետք է լիներ ամնիստիա տվյալ երկրում»,-հայտարարեց Շանթ Հարությունյանը:

Նա հիշեցրեց Ֆրանսիական հեղափոխությունը, ասաց՝ Բաստիլի գրավւոմը ազատության խորհրդանիշ էր:

«Նրանք ովքեր գնում են իսկական հեղափոխության ոչ թե մանիպուլյացիայի են անում…ես լինեի  ոչ կսպասեի մայիսի 28-ին, ինքը ուներ այդ հնարավորությունը, ոչ սեպտեմբերի 21-ին,  կասեի, որ հաղթանակի օրը ազգային տոն է լինելու: Սա ոչ ֆինանսներ ա պահանջում, ոչ աշխատատեղ»,-ասաց նա հավելելով, որ կալանավայրերում հայտված մարդկանց շատ դեպքերում հանցագործ ռեժիմն է դրդել հանցագործություն կատարել:

«Ավտոներին համաներում են անում, հա էդ բառը լսում եմ, մեկ էլ ասում են՝ տուգանքները, դա ավելի արժեք ա ներկայացնում , քան մարդը, հեղափոխության ճակատին պիտի գրված լինի հումանիզմ»,-հայտարարեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ