19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Բժշկի առաջին ժամադրությունն ավարտվել է կյանք փրկելով

Ամերիկացի անեստեզիոլոգ Էնդի Թրեյնորը պատմել է, թե ինչպես է առաջին ժամադրությանը ստիպված եղել սրտի մերսում և արհեստական շնչառություն անել իր երկրպագուին։ Ինչպես հաղորդում է The Mirror պարբերականը՝ նրա մոտ սրտի նոպա է եղել։

Միջադեպը տեղի է ունեցել Սանտա–Կրուզ քաղաքում, Կալիֆորնիա նահանգում։ 45-ամյա Թրեյնորին ժամադրության է հրավիրել իր 56-ամյա ծանոթ Մաքս Մոնտգոմերին։ Առավոտից զույգը լողափ է գնացել, որտեղ ջրի վրա զբոսնել են փչովի մակույկներով։

Երբ տղամարդը ջրից դուրս է եկել, հանկարծակի կորցրել է գիտակցությունը և ընկել։ Վախեցած Թրեյնորը փորձել է գտնել նրա զարկերակը, սակայն այն չի եղել և բժիշկը սկսել է սրտա–թոքային վերակենդանացումը։ Ականատեսները շտապօգնություն են կանչել։ Հիվանդանոցի ճանապարհին բժիշկները կարողացել են ադրենալինի սրսկումով նրան կյանքի վերադարձնել Հենց որ Մոնթգոմերին ուշքի է եկել, զանգել է Թրեյնորին և ներողություն է խնդրել նրան պատճառած անհանգստության համար, իսկ կինը թեթևության զգացողությունից լաց է եղել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ