Տղամարդն իր հաշմանդամ երեխային գրկած` ամեն օր 30 կմ է անցնում` նրան դպրոց տանելու համար /ֆոտո/
Չինաստանի 40-ամյա բնակիչ Յու Հուկանգը իր 12-ամյա հաշմանդամ որդուն ամեն օր գրկած դպրոց է տանում՝ ոտքով անցնելով 30 կմ տարածություն: Երեխան տառապում է մանկական ուղեղային կաթվածով և չի կարող ինքնուրույն քայլել:
Տղամարդն ասում է, որ ամեն օր արթնանում է առավոտյան ժամը 5-ին, որպեսզի երեխայի համար նախաճաշ պատրաստի: Հետո նա երեխային տանում է դպրոց, ինչից հետո գնում է աշխատանքի:
Յուն ասում է, որ թեեւ իր որդին չի կարողանում քայլել, բայց ինքը հպարատանում է նրանով և գիտի, որ նա շատ բաների կհասնի:
«Ես երազում եմ, որ նա քոլեջ գնա»,- ասում է չինացին: