Խոշոր մատանիներ, վզնոցներ…որ զարդերն են նորաձև
Այս գարնան ու աշնանը նորաձևության բլոգերները խորհուրդ են տալիս հմայիչ ու նորաձև լինելու համար հետևել ոչ միայն զգեստներին, այլև զարդերին:
Henaran.am-ի հետ զրույցում նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանն ասաց, որ զարդերը սովորաբար ավելի են ընդգծում կանացիությունը, լրացնում հագուստներին:
Այս գարնանը, նրա ներկայացամամբ, ակտուալ են խոշոր զարդերը, օրինակ՝ վզնոցները, ականջօղերը: ՛՛Ակտուալ են խոշոր մատանիները, նորաձև է նաև ընդգծել հենց ձեռքերը, օրինակ՝ դա կարելի է անել արաբական ու հնդկական շղթաներով, որոնք մատանին կապում են ապարանջանի հետ՛՛: