07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ջիգարխանյանը դատարանով 3 միլիոն ռուբլի է պահանջել իր նախորդ կնոջից

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը բարոյական վնասի փոխհատուցման հայց է ներկայացրել իր նախկին կնոջ դեմ՝ երեք միլիոն ռուբլու չափով,– հայտնել է գործի նյութերին ծանոթ աղբյուրը։

Դերասանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը հաստատել է հայցի ներկայացման փաստը, սակայն հրաժարվել է նշել պահանջված գումարի չափը։

«Այս դատավարության մեջ մեզ համար կարևոր է մեղադրական դատավճիռը»,– ընդգծել է փաստաբանը, հայցը՝ «սովորական գործընթաց» անվանելով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Մոսկվայում դատախազությունը հաստատել էր Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի մեղադրական եզրակացությունը։ Նրան երկու տարվա ազատազրկում կամ 200 հազար ռուբլու չափով տուգանք է սպառնում։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ