14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

5-ամյա տղան 30 հատ մագնիս է կուլ տվել և հազիվ է փրկվել

Ավստրալիայում հինգամյա երեխան 30 հատ մագնիս է կուլ տվել և հիվանդանոց ընկել աղիների վնասվածքով՝ տեղեկացնում է New Zealand Herald-ը:

Երեխան սառնաշաքարի հետ շփոթել և կուլ է տվել կլոր մագնիսները: Վիրաբույժները վեց ժամ շարունակ աշխատել են, որպեսզի դուրս բերեն մագնիսները երեխայի օրգանիզմից: Նրանք երեխայի մորը ասել են, որ եթե մի քանի ժամ ուշ հասցնեին հիվանդանոց, փրկել հնարավոր չէր լինի:

Մարսողական համակարգի միջով շարժվելիս մագնիսները ձգել են միմյանց և պատռվածքներ առաջացրել աղիներում: Բժիշկները ստիպված են եղել հեռացնել աղիների մի մասը և կարել պատռվածքները:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ