25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ես չեմ ընդունել հրաժարականը. Նիկոլ Փաշինյանը համաձայնության է եկել Մանե Թանդիլյանի հետ

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումին և նշեց, որ չի ընդունել այն: 

«Ես չեմ ընդունել հրաժարականը, և մենք վերջին օրերի քննարկումների արդյունքում համատեղ որոշել ենք շարունակել համատեղ աշխատանքը և նաև աշխատել այն խնդրի վրա, որը բուռն քննարկումների տեղիք է տալիս ոչ միայն կառավարությունում, այլ նաև հանրությունում»,-ասաց վարչապետը և նշեց, որ խոսքը կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի մասին է:

«Ինչպես պայմանավորվել ենք նախկինում, մենք պետք է աշխատենք այդ համակարգը հետագայում առավել ընդունելի, ընկալելի, հուսալի դարձնելու համար, որ վստահ լինենք, որ ճիշտ ճանապարհով ենք գնում»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ կուտակայինի վերաբերյալ որոշումը ընդունելով՝ նախևառաջ փորձել են ժամանակ շահել և առանց ցայտնոտի շահագրգիռ քննարկում ունենալ:

«Համակարգը լրջագույն բարելավման կարիք ունի, և մենք պայմանավորվեցինք, որ տիկին Թանդիլյանի, կառավարության մյուս անդամների, հանրության հետ կաշխատենք»,-ասաց նա և նշեց, որ առաջիկա 2 ամսում կաշխատեն, որ ունենան խնդիրների ցանկը:Մանե Թանդիլյանն արձագանքելով ասաց, որ հրաժարականի պատճառը սկզբունքների անհամաձայնությունն է եղել և ուրախ է, որ վարչապետն անդրադարձավ այդ սկզբունքների փոփոխության անհրաժեշտությանը:

«Ես պատրաստ եմ կարճ ժամկետներում ներկայացնել նախագիծը գործընկերների, հանրության քննարկմանը»,-ասաց նա և հույս հայտնեց, որ լուծումները հունվարից մեկից կգործարկվեն այդ լուծումները:

Մանե Թանդիլյանն ասաց, որ նախարարությունում շատ խնդիրներ կան և կշարունակի պաշտոնավարել այդ խնդիրներին լուծումներ տալու համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ