07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ուկրաինան այսօր իրենից պետություն չի ներկայացնում. քաղաքագետ

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է, որ Ուկրաինայի մասնատումն արդեն իսկ կայացած իրականություն է:

Բանախոսի կարծիքով` Ուկրաինայի ղեկավարին հեռացնելու համար բերված շարժառիթները Սահմանադրության մեջչեն եղել, իսկ նախագահի պաշտոնակատարի նշանակման կարգը իրականացվել է բազմաթիվ խախտումներով: Քաղաքագետը կարծիք է հայտնել, որ Ուկրաինան արդեն ընկել է:

“Ուկրաինայում իրավիճակը ծայրահեղ ծանր է: Ուկրաինան այսօր իրենից պետություն չի ներկայացնում”,- ասել է Իսկանդարյանը:

Խոսելով Ղրիմի իրավիճակից` Իսկանդարյանն ասել է, որ իր համար դեռ պարզ չէ, թե ինչպես է Ղրիմում հանրաքվե անցկացվելու:

“Չնայած Ղրիմի բնակչության մեծամասնությունը ռուսներ են, բայց այնտեղ կա նաեւ ուկրաինախոս բնակչություն: Այնտեղի թաթարները եւս չեն ընդունի որեւէ ռուսական բան Ղրիմում”,- ասել է բանախոսը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ