20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Քիմ Քարդաշյանը փորձել է խաբել դստերը (Տեսանյութ)

Վիզաժիստ Քանդի Ջոնսոնը YouTube-ում հրապարակել է մի տեսանյութ, որտեղ Քիմ Քարդաշյանը դիմահարդարման օգնությամբ դարձել է դիսնեյյան արքայադուստր եւ փորձում է իր չորս տարեկան դստերը՝ Նորթին, համոզել, որ նրա հետ Facetime-ով խոսում է ոչ թե մայրը, այլ արքայադուստր Ժասմինը: «Սա արքայադուստր Ժասմինն է»,- դստերն ասում է 37-ամյա Քարդաշյանը:

«Դու իրականում Քիմն ես»,-պատասխանում է Նորթը: «Ոչ, դա այդպես չէ: Ես Ժասմինն եմ: Քո մայրը ինձ տվել է քո հեռախոսահամարը եւ խնդրել է զանգարահել քեզ ու ասել, որ նա արդեն տուն է գալիս գորգ-ինքնաթիռով»,-փորձել է համոզել Քարդաշյանը: Ավելի ուշ Նորթը հոլովակում նկատել է, որ մոր ձայնը նման չէ Ժասմինի ձայնին: Հեռուստաաստղին դիենեյյան արքայադստեր կերպափոխելու համար Ջոնսոնը նկարել էր հերոսուհուն բնորոշ հոնքեր, օգտագործել էր կոնտուրինգ եւ վառ-կարմիր շրթներկ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ