ՄԻԱՎ-վարակակիր կինն ընկերոջ հետ բռնաբարել է 4 տարեկան որդուն
Թաթարստանում 23-ամյա Քրիստինա Կալիստրատովան եւ նրա 42-ամյա ընկեր Ալեքսանդր Ֆիլիպովը բազմիցս բռնաբարել են Քրիստինայի 4-ամյա որդուն: Նրանք, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, բազմիցս բռնաբարել են երեխային: Փոքրիկն այդ մասին պատմել է տատիկին, ով էլ ոստիկանություն է դիմել:
Փորձաքննությունը պարզել է նաեւ, որ կինն ու իր ընկերը ՄԻԱվ-վարակակիր են եւ հիվանդությամբ վարակել են նաեւ երեխային:
Դատարանը հաստատել է զույգի մեղքը, տղամարդը դատապարտվել է 18.5, կինը` 16.5 տարվա ազատազրկման: