Նոր Հայաստանի առաջին քաղհալածյալը. Իրավունք
Շնորհավորում եմ ձեզ, Նոր Հայաստանի ազատ եւ հպարտ քաղաքացիներ: Զարմանալի է, բայց փաստ ի դեմս Մասիսի քաղաքապետ ԴԱՎԻԹ ՀԱՍԲԱՐՁՈՒՍՅԱՆԻ, Նոր Հայաստանն ունի իր առաջին քաղհալածյալը: Հւսմբւսրձումյւսնին, ըստ էության, կալանավորել են այն բանի համար, որ նա նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշւսկ Հակոբյանի փեսան է: Դե, եթե Արշակ Հակոբյանի եղբոր պարագայում առկա են լուսանկարներ եւ տեսագրություններ, թե ինչպես է մի խումբ անձանց հետ հարձակվում ցուցարարների վրա, ապա քաղաքապետի պարագայում, համենայնդեպս, հւսմացանցում այդպիսի ապացույցներ մեր աչքով չի ընկել: Դե ինչ, հուսանք, որ պատգամավորների միջնորդությունն ինչ-որ տեղ սթափեցնող ազդակ կլինի, եւ չենք հասնի նրան, որ մարդկանց քրեական պատասխանատվության հարցը լուծվի ազգակցական կապերի հիման վրա, ու չենք ունենա «ժողովրդի թշնամու ազգական» կատեգորիա:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: