Քաղաքապետը կալանքի տակ է դրել համայնքի բյուջեն. Հրապարակ
՛՛Հրապարակի՛՛ տեղեկություններով, արդեն շուրջ 10 օր է, ինչ արգելանք է դրված Վանաձոր համայնքի բյուջեի վրա: Նույն տեղեկությունների համաձայն, պատճառն այն Է, որ Վանաձորի քաղաքապետարանը, ի դեմս քաղաքապեւո Սամվել Դարբինյանի, չի կատարել իր առջեւ դրված պարտավորությունը, որով դեռևս 2011թ. պայմանագիր է կնքել Վանաձորի բնակիչներից մեկի հետ, ում պետք Է բնակարան հատկացվեր քաղաքի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում:
Բնակարանը, սակայն, պայմանագրով սահմանված ժամկետում չի կառուցվել, եւ բնակիչը, դիմելով դատարան, բնակարանի գումարն ստանալու իրավունք է ստացել: Դատարանի վճռով քաղաքապետարանը պարտավորվել է բնակչին վճարել շուրջ 38 հազար ԱՍՆ դոլար գումար: Այժմ Դատական ակտերի հարկդիր կատարման ծառայությունը քաղաքի բյուջեի վրա կալանք է դրել:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: