Առաջիկայում Հրանտ Մուրադյանը հանդես կգա հոբելյանական համերգով
Մայիսի 20-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ համերգ՝ «Հրանտ Մուրադյան և սաներ» խորագրի ներքո։ Համերգն անցավ լեփ-լեցուն դահլիճում։
Henaran.am-ի հետ զրույցում երիտասարդ աշուղ, ժողովրդական երգիչ և մանկավարժ Հրանտ Մուրադյանն ընդգծեց՝ համերգի ընթացքում հնչել են բացառապես հայ աշուղների և կոմպզիտորների ստեղծագործությունները։
«Ինչպես արդեն ցույց է տալիս խորագիրը, համերգի ընթացքում հանդես եկանք ես և իմ սաները։
Համերգը բարեգործական էր և ուղղված էր «Հյուսիս-արևելյան դարպասներ» ծրագրին», – նշեց Հրանտ Մուրադյանը։
Վերջինս ընդգծեց՝ հանդիսատեսը շաատ ջերմ էր, որն ավելի էր ոգևվորում և նպաստում, որպեսզի իր սաներն անկախ իրենց բեմական փորձից՝ ներկայանայն լավ և անկաշկանդ։
Հարցին՝ իսկ առաջիկայում ի՞նչ համերգների ու անակնկալիների կարող է սպասել հանդիսատեսը, Հրանտ Մուրադյանը պատասխանեց․ «Առաջիկայում նախատեսում եմ հոբելյանական համերգ անցկացնել իմ հեղինակային երգերով իմ ծննդյան օրը։
Հուսամ՝ ոչ մի խանգարող հանգամանք չի լինի և այն կկայանա ըստ ծրագրվածի»։