Ինքնաթիռը գրաված օդաչուն սպառնացել է այն վերացնել. ուղեւոր
Ethiopian Airlines-ի ինքնափիռի ուղեւորներից մեկը, որը այսօր փորձել էին գրավել, պատմել է, որ այն գրաված օդաչուն սպառնում էր ոչնչացնել ինքնաթիռը: Ուղեւորն այդ մասին պատմել է մամուլի ասւոլիսի ժամանակ, գրում էРИА Новости-ն:
Հիշեցնենք, որ Ադիս-Աբեբայից Հռոմ թռչող ինքնաթիռը ստիպված էր եղել Ժնեւում վայրէջք կատարել, քանի որ ինքնաթիռի երկրորդ օդաչուն փորձել էր գրավել այն:
Ուղեւորը պատմել է, որ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ երկրորդ օդաչուն փակվել է օդաչուների սրահում եւ թույլ չի տվել գլխավոր օդաչուին ներս մտնել:
Ինքնաթիռի անձնակազմին ի վերջո հաջողվել է չեզոքացնել վտանգը, իսկ ձերբակալված օդաչուն, ով ցանկանում էր գրավել ինքնաթիռը, Շվեյցարիայից քաղաքական ապաստան է խնդրել: