Նույնիսկ սեքսով զբաղվելիս մարդիկ չեն կարողանում բաժանվել սմարթֆոններից /16+/
ԱՄՆ-ի սոցիոլոգները փորձել են պարզել, թե ժամանակակից մարդիկ առանց ինչի չեն կարող պատկերացնել իրենց կյանքը: Արդյունքները բավականին հետաքրքիր են եղել: Պարզվել է, որ ամերիկացիների 20 տոկոսը չի պատկերացնում իր կյանքն առանց սեքսի: Իսկ ահա հարցվածների 26 տոկկոսն իր կյանքը չի պատկերացնում առանց սմարթֆոնի:
Կյանքի համար անհրաժեշտ իրերի ռեյտինգն այսպիսին է.
- Խանութներում մթերքների առկայություն եւ դրանք գնելու հնարավորություն
- Մեքենա
- Համացանցի հասանելիություն
Սեքսը անհրաժեշտ երեւույթների ցանկում գրավում է միայն 7-րդ տեղը:
Ի դեպ, հարցումների արդյուքները ցույց են տվել, որ յուրաքանչյուր հինգերորդ ամերիկացին սմարթֆոնից չի բաժանվում նույնիսկ սեքսով զբաղվելիս: