Ծովինարը տղամարդկանց մենակ թողեց
Սյունիքի մարզի Ալվանք գյուղի համայնքի ղեկավարի ընտրություններում 3 տղամարդկանց դեմ առաջադրված գյուղի դպրոցի ուսուցչուհի, անկուսակցական Ծովինար Գրիգորյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել:
Հիշեցնենք, որ այստեղ առաջադրվել էին Ալվանքի գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Վարուժան Թումանյանը, ԲՀԿ-ական, Ագարակի պղնձամոլեբդինային կոմբինատի մեքենավար Արտակ Մովսիսյանն ու ՀՀԿ-ական Էվրիկ Առուստամյանը: Վերջինիս գրանցումը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մերժել է:
Ծովինար Գրիգորյանը Henarana.am-ի հետ զրույցում ասաց, որ ճնշում չի գործադրվել իր վրա: Պարզապես մտացել է, որ չի կարող հաղթել տղամարդկանց: “Կարծում եմ, գյուղացիները սովոր են հիմիկվա գյուղապետին: Եվ ավելորդ է պայքարը”,-ասաց նա:
Եվ այսպես, Ալվանքում պայքարը թեժ է լինելու՝ ՀՀԿ-ի թեկնածուն պայքարելու է ԲՀԿ թեկնածուի դեմ: