20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ոստիկանությունը հորդորել է քաղաքացիներին խստագույնս պահպանել երթևեկության կանոնները

Ոստիկանությունը, ապրիլի 24-ին երկրում իրականացվելիք համապետական միջոցառումների անցկացման անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով, կոչ է արել խստագույնս պահպանել երթևեկության կանոնները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է.

«Ապրիլի 24-ին Մեծ եղեռնի սրբադասված նահատակների հիշատակին նվիրված համապետական միջոցառումների անցկացման անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով՝ ՀՀ ոստիկանությունը հորդորում է երթևեկության բոլոր մասնակիցներին խստագույնս պահպանել երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցները շահագործելիս չխախտել օրենսդրության պահանջները, բացառել վերջին մի քանի օրերում տարածում ստացած առանց հաշվառման համարանիշների, ավտոմոբիլների խցիկներից կախված վիճակում վարելու, ինչպես նաև անհարկի ձայնային ազդանշաններ տալու դեպքերը:

Ոստիկանությունը զգուշացնում է, որ բոլոր իրավախախտ վարորդները կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ