09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Արցախի ՊՆ-ն դատապարտում է բանակը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը. հայտարարություն

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է բանակը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի պաշտպանության նախարարությունը:

Հայտարարությունում ասվում է.

«Վերջին օրերին սոցիալական ցանցերում հրապարակվել  են մի շարք կոչեր եւ լուսանկարներ, որոնք վկայում են բանակը քաղաքական գործընթացների, հակասահմանադրական գործողությունների մեջ ներքաշելու՝  որոշ ուժերի կողմից ձեռնարկվող փորձերի մասին:

Ձեռնպահ մնալով ՀՀ-ում ընթացող գործընթացների վերաբերյալ գնահատականներ հնչեցնելուց՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն իր խորին մտահոգությունն է հայտնում երկրի կայունությանն ու անվտանգությանը սպառնացող դրսեւորումների վերաբերյալ:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ բանակն ապաքաղաքական կառույց է, որի կարեւորագույն խնդիրը երկրի սահմանների անվտանգության ապահովումն է: Բանակը գործել եւ այսուհետ եւս գործելու է բացառապես պաշտպանական ոլորտը կարգավորող օրենսդրությանը  համապատասխան:

Միեւնույն ժամանակ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է բանակը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը եւ զգուշացնում է դրանք ձեռնարկողներին իրենց գործողությունների իրավական հետեւանքների մասին»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ