06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Յացենյուկը պատրաստ է դառնալ Ուկրաինայի վարչապետ

Ուկրաինայի ընդդիմադիր “Բատկիվշչինա” կուսակցության ղեկավար Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ պատրաստ է ղեկավարել երկրի կառավարությունը, սակայն այն դեպքում, եթե կառավարությունը կազմվի միայն ընդդիմադիրներից, տեղեկացնում է rbc.ru-ն:

“Մենք համոզված ենք, որ ընդդիմությունը կարող է ղեկավարել երկիրը եւ խռովությունների ժամանակ կամուրջներ գտնել”,- ասել է Յացենյուկը:

Նա նշել է նաեւ, որ ինքը կղեկավարի կառավարությունը, եթե ընդունվի 2004 թվականի Սահմանադրությունը:

Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն առաջարկել էր Արսենի Յացենյուկին դառնալ երկրի վարչապետ, սակայն վերջինը մերժել էր այդ առաջարկը:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ