14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Յանուկովիչը պատրաստ է արտահերթ ընտրությունների

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պատրաստ է արտահերթ ընտրությունների անցկացմանը, եթե դա երկրում առաջացած իրավիճակի լուծման միակ տարբերակն է: Այս մասին ICTV-ի եթերում հայտնել է Գերագույն ռադայում նախագահի ներկայացուցիչ, «Ռեգիոնների կուսակցության» անդամ Յուրի Միրոշնիչենկոն, տեղեկացնում է РИА Новости-ն։

«Նախագահն ասել է. «Եթե մենք՝ քաղաքական գործիչներս, չենք կարողանում համաձայնության գալ, ապա ստեղծված իրավիճակը շտկելու միակ ժողովրդավար տարբերակն արտահերթ ընտրությունների անցկացումն է։ Խոսքը սահմանադրական բարեփոխումների, խորհրդարանական ու նախագահական ընտրությունների մասին է»,- ասել է Յուրի Միրոշնիչենկոն։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս է` Ուկրաինայում լարված իրավիճակ է, մասսայական ցույցեր են անցկացվում, ցուցարարները պահանջում են արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել: Ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումները շարունակվում են, ինչի արդյունքում արդեն մոտ 10 հոգի է մահացել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ